Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Արմեն Ճուղուրյանի հայտը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 14-ի N Ք-3503), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Արմեն Ճուղուրյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2007 թվականի սեպտեմբերի 28-ի N 2445041 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0308-0018 կադաստրային ծածկագրով 0.1073 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (այլ հողամաս) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Ճուղուրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |