Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, Աբովյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 6-Ա որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Արթուր Մովսիսյանին նշանակել Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ 2. Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալի գործառույթները սահմանված են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և գործողության մեջ է դրվում 2022 թվականի հունվարի 3-ից։ |