Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հաստատել 2019 թվականի մարտի 06-ի N 04 հերթական նիստի հետևյալ օրակարգը. 1) Անուշ Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին. 2) Հենրիկ Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին. 3) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող «Տրանսճանշին» հանրակացարանի թիվ 306 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին. 4) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի 89,90 բնակարանն անհատույց օտարելու մասին. 5) Աբովյան համայնքի ավագանու անդամ Արման Գրիգորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|