Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «2017 թվականի համար Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 144-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները` 1) որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետում «73» թիվը փոխարինել «75» թվով, 2-րդ կետի աղյուսակի «Քաղաքացիական աշխատանք կատարողներ» բաժինը լրացնել նոր 4-րդ և 5-րդ տողերով՝ հետևյալ բովանդակությամբ.
4
|
Համայնքի սոցիալական աշխատող
|
1
|
1
|
129 100
|
129 100
|
5
|
Գլխավոր հաշվապահ
|
1
|
1
|
152 800
|
152 800
|
2) «Ընդամենը» տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «73» թվերը փոխարինել «75» թվերով, 5-րդ սյունակում «10 460 160» թիվը փոխարինել «10 742 060» թվով։ 2. Որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |