Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 336
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 49-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2021 թվականի N 49-Ա

ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.       
1. Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 38-Ա հրամանով հաստատված անվանացանկում հետևյալ փոփոխությունները և լրացումները կատարելու համար՝      
1) Ուժը կորցրած ճանաչել անվանացանկի հետևյալ կետերը՝
ա. համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի երրորդ ենթախմբի 1-ին կետը՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Աբովյանի տարածքային բաժնի պետ» (ծածկագիր՝ 1.3-1).
բ. համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբի 14-րդ կետը՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Աբովյանի տարածքային բաժնի 1-ին կարգի մասնագետ» (ծածկագիր՝ 3.2-14)։

2) Անվանացանկը լրացնել հետևյալ կետերով՝
ա. համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 3-րդ ենթախումբը լրացնել նոր 9-րդ կետով՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ» (ծածկագիր՝ 2.3-9).
բ. կրտսեր պաշտոնների խմբի առաջին ենթախումբը լրացնել նոր 10-րդ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ» (ծածկագիր՝ 3.1-10) և 11-րդ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ» (ծածկագիր՝ 3.1-11) կետերով։  

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ

ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ

ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(12.75 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 828

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner