Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2019 թվականի հոկտեմբերի 01-ի N 14 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու մասին. 2) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 29 բնակարանն անհատույց օտարելու մասին. 3) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 61 բնակարանն անհատույց օտարելու մասին. 4) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 76,77 բնակարանն անհատույց օտարելու մասին. 5) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 87 բնակարանն անհատույց օտարելու մասին. 6) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի թիվ 27,29,31 բնակարանն անհատույց օտարելու մասին. 7) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 311 բնակարանն անհատույց օտարելու մասին. 8) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Բարեկամության փողոցի 5-րդ շենքի թիվ 2 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին. 9) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Բարեկամության փողոցի 1-ին շենքի թիվ 30/1 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին. 10) «ՍԻՓԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին. 11) Արթուր Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին. 12) Աբովյան քաղաքի Կարմիր բանակայինների փողոցի թիվ 6/6 հասցեում գտնվող հողամասն օտարելուն համաձայնություն տալու մասին. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|