|       Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի,  Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է`1.  Հաստատել  2017 թվականի նոյեմբերի 01-ի N 16 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
 1)  «Աբովյանի համայնքային գրադարան» մշակութային հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության օգտագործման համար ոչ պիտանի հիմնական միջոցների դուրս գրման մասին.
 2)  «Աբովյանի N 10 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակելու համար Աբովյան համայնքի ղեկավարի ներկայացրած թեկնածուին համաձայնություն տալու մասին.
 3)  Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 11-ի N 3-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին.
 4)  Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության համար մրցույթ հայտարարելու մասին.
 5)  Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 19-ի N 160-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։
 2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
   |