Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 10-ի «Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 62-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված հավելվածի՝ «II. Առանձնացված ստորաբաժանում 1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Աբովյանի տարածքային բաժին։» բաժինը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոխոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանն ուժի մեջ մտնելու պահից: |