Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգը՝ համաձայն հավելված 1-ի։ 2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու պայմանները՝ համաձայն հավելված 2-ի։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |