Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2023 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարել համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2012 թվականի մայիսի 11-ի N 01AA496959 վկայական) 007 LL 70 հաշվառման համարանիշի, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր՝ HJ614083, շարժիչի համարը` 0995731, նույնացման համարը' JTEBX3FJ205012185, թողարկման տարեթիվը՝ 2011 թվական «TOYOTA LAND CRUISER 150 2.7 GAS» մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան: 2. Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 9 000 000 (ինը միլիոն) դրամ` հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի օգոստոսի 4-ի թիվ «271-02/Վ-022» գնահատման հաշվետվությունը: 3. Համայնքի ղեկավարին՝ աճուրդը կազմակերպել «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |