Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38.1-րդ հոդվածի, Աբովյան համայնքի բնակչության պաշտպանության համակարգի կանոնավոր և արդյունավետ գործունեության, աղետների ռիսկերի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով. 1. Հաստատել Աբովյան համայնքի` 1) աղետների ռիսկի կառավարման խորհրդի կազմը՝ համաձայն հավելված N 1-ի. 2) աղետների ռիսկի կառավարման խորհրդի աշխատակարգը և գործառույթները՝ համաձայն հավելված N 2-ի: 2. Չեղյալ ճանաչել Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մարտի 17-ի «Աբովյան համայնքում աղետների ռիսկի կառավարման խորհուրդ ստեղծելու մասին» N 453 որոշումը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |