|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 ապրիլի 2025 թվականի N 1664 |
ՀԱՅԿԱՍԱՐ ՍՈԼՈՄՈՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն, դեկտեմբերի 24-ի N 203-Ն և հունվարի 23-ի N 04-Ն որոշումների, հիմք ընդունելով Հայկասար Սոլոմոնյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 17-ի N Ք-2621). 1. Փոփոխել Հայկասար Սոլոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2014 թվականի հունվարի 08-ի N 08012014-07-0002 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի, Սարալանջի փողոցի թիվ 16/2/1 հասցեում գտնվող 350.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի նշանակության հողամասի գործառնական նշանակությունը որպես՝ հասարակական կառուցապատման հողամաս: 2. Հայկասար Սոլոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2014 թվականի հունվարի 08-ի N 08012014-07-0002 և 2025 թվականի ապրիլի 03-ի N 03042025-07-0029 վկայականներ) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի, Սարալանջի փողոցի թիվ 16/2/1 և թիվ 16/2, 16/2/1 հասցեներում գտնվող անշարժ գույքերին՝ «ԳԵՈԹՐԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի ապրիլի 10-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Սարալանջի փողոց թիվ 11/11։ 3. Հայկասար Սոլոմոնյանը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 40 000 (քառասուն հազար) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար. 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկասար Սոլոմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|