Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5.1-րդ մասի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի, հիմք ընդունելով Աբովյան համայնքի խորհրդանիշերի ստեղծման մրցութային հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 21-ի արձանագրությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի զինանշանը՝ նկարագիրը համաձայն հավելված N 1-ի։ 2. Սահմանել՝ 1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի դրոշը՝ նկարագիրը համաձայն հավելված N 2-ի, 2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի օրհներգը՝ համաձայն հավելված N 3-ի։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |