Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հաշվի առնելով Արթուր Անտոնյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 24-ի N Ք-1854). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 06-ի «Արթուր Անտոնյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 2163 որոշմամբ տրված N 246 շինարարության թույլտվության «ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հողամասի գտնվելու վայրը» տողում կատարել հետևյալ լրացումը՝ «Երիտասարդական» բառի փոխարեն լրացնել «Երևանյան» բառով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Անտոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |