Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սոֆիկ Սանեյանը 2009 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 514 բնակարանում, հաշվի առնելով Սոֆիկ Սանեյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի մայիսի 24-ի N Ք-1065), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2013 թվականի հուլիսի 4-ի N 04072013-07-0002 վկայական) Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի 17.5 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 514 բնակարանն անհատույց օտարել Սոֆիկ Սանեյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Սոֆիկ Սանեյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սոֆիկ Սանեյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|