Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2012 թվականի հոկտեմբերի 20-ի N ԼՎ-076 լեռնահատկացման ակտը և օգտակար հանածոների արդյունահանման և /կամ/ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման N ՇԱԹՎ-29/076 թույլտվությունը, հաշվի առնելով «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի լիազորած անձ Առնակ Գալստյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի նոյեմբերի 7-ի N Տ-1337), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Թույլատրել համայնքի ղեկավարին առանց մրցույթի՝ վարձակալությամբ «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ընդերքօգտագործման նպատակով տրամադրել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի հունվարի 18-ի N 18012023-07-0127 վկայական) Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղու 3-րդ նրբանցքի 5/15 հասցեում գտնվող 07-013-0159-0019 կադաստրային ծածկագրով 0.67373 հեկտար մակերեսով հողամասը: 2. Հողամասի վարձակալության ժամկետը սահմանել 13 (տասներեք) տարի՝ տարեկան 291 810 (երկու հարյուր իննսունմեկ հազար ութ հարյուր տասը) դրամ վարձավճարով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |