Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2023 թվականի ապրիլի 4-ի թիվ «112-01/Վ-023» անշարժ գույքի գնահատման մասնագիտական եզրակացությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 4 180 000 (չորս միլիոն հարյուր ութսուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լավրենտի Խուդյանի ընտանիքը 1985 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի թիվ 186/1 բնակարանում, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով այն չի սեփականացրել, հիմք ընդունելով Լավրենտի Խուդյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի ապրիլի 3-ի N Ք-1704), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի թիվ 186/1 հասցեում գտնվող, Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ 19.86 քառակուսի մետր մակերեսով և ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 41.97 քառակուսի մետր մակերեսով բնակարանը (հիմք` 2023 թվականի հունվարի 3-ի N 03012023-07-0106 վկայական) ուղղակի վաճառքով՝ 4 180 000 (չորս միլիոն հարյուր ութսուն հազար) դրամով, օտարել Լավրենտի, Արեգ, Ալեքսանդր Խուդյաններին և Մասիս Մկրտչյանին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 4 180 000 (չորս միլիոն հարյուր ութսուն հազար) դրամ` բնակարանի գինը, 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |