Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Գարունիկ Աբգարյանի լիազորած անձ Արտյոմ Աբգարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 03-ի N Ք-5836). 1. Գարունիկ Աբգարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2003 թվականի հուլիսի 21-ի N 22082024-07-0100 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող հողամասին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Մայակովսկի, 15-րդ փողոց, 9-րդ փակուղի, 4: 2. Գարունիկ Աբգարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |