Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 3-րդ մասի, 72-րդ հոդվածի 1-ին մասի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիները ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձևակերպման օգտվում են համայնքի հողից և ունեն այդ հողից սեփականության իրավունքով հողամաս ձեռք բերելու նախապատվության իրավունք, հիմք ընդունելով Ստեփան և Գայանե Ղազարյանների համատեղ դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N Ք-7673), Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի -ի N Ե- գրությունը կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին և վերջինիս առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ստեփան և Գայանե Ղազարյաններին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի N 18102024-07-0197 վկայական) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի Մ. Թումասյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող 07-018-0036-0007 կադաստրային ծածկագրով հողամասում գտնվող 0.08 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ձեռքբերման վաղեմության իրավունքի ուժով, ուղղակի վաճառքով օտարել 07-018-0036-0007 կադաստրային ծածկագրով 0.08 հեկտար մակերեսով օրինական հողամասի սեփականատերեր Ստեփան և Գայանե Հակոբի Ղազարյաններին։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 5 467 440 (հինգ միլիոն չորս հարյուր վաթսունյոթ հազար չորս հարյուր քառասուն) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |