Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հաշվի առնելով Վրեժ Հակոբջանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 03-ի N Ք-8705). 1. Վրեժ Հակոբջանյանին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի մարտի 30-ի N 600 որոշմամբ տրված N 31 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վրեժ Հակոբջանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |