Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Վահրամ Թառոյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի մայիսի 13-ի N Ք-960), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Վահրամ Թառոյանին և Թամարա Զաքարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2013 թվականի օգոստոսի 23-ի N 23082013-07-0066 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 1/20 հասցեում գտնվող 25.86 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի մայիսի 10-ի N 10052019-07-0118 վկայական) 2-րդ միկրոշրջանի թիվ 20/3 հասցեում գտնվող 51.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հետ: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հավելյալ 25.14 քառակուսի մետր մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 113 740 (հարյուր տասներեք հազար յոթ հարյուր քառասուն) դրամ։ 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|