Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներով, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել Աբովյան համայնքում հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|