Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշման և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի մարտի 04-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-04032025-07-0124 որոշումը, հաշվի առնելով Անահիտ Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 03-ի N Ք-2160). 1. Թույլատրել փոփոխելու Անահիտ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի մայիսի 24-ի N 24052023-07-0056 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 1-ին միկրոշրջանի 7/2/9/3 հասցեում գտնվող 19.8 քառակուսի մետր մակերեսով հողամասից 8.6 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման հողամաս: 2. Անահիտ Սարգսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 5 860 (հինգ հազար ութ հարյուր վաթսուն) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |