Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի փետրվարի 02-ի N Ք-673), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 17-ի «Աբովյանի համայնքային մարզահամալիրը «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման տրամադրելու մասին» N 44-Ա որոշման 2-րդ կետում կետում «2 (երկու) տարվա» բառերը փոխարինել «6 (վեց) տարվա» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |