Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով Արամ Գյոգչյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 04-ի N Ք-2427) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 27-ի N 33 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Արամ Գյոգչյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի մարտի 07-ի N 07032024-07-0124 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0305-0032 կադաստրային ծածկագրով 0.1 հեկտար մակերեսով հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Արամ Գյոգչյանը պարտավոր է 0.1 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 4 441 800 (չորս միլիոն չորս հարյուր քառասունմեկ հազար ութ հարյուր) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արամ Գյոգչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |