Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Եվկինիյա Բուլուդյանի լիազորած անձ Արևիկ Բուլուդյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 08-ի N Ք-8113). 1. Եվկինիյա Բուլուդյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2005 թվականի հունիսի 14-ի N 1455632 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող անշարժ գույքին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մ. Մաշտոցի փողոց, 58: 2. Եվկինիյա Բուլուդյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |