Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 28-ի N 2/փ-230 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի հուլիսի 29-ի N 01/03.1/07124-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 29-ի N Պ-2154) և «Ավանգարդ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության լիազորած անձ՝ Ֆելիքս Փիրումյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 11-ի N Տ-1733), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «Ավանգարդ ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող (հիմք՝ 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 17112022-07-0122 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Արզնու խճուղու 44 հասցեում գտնվող 07-002-0131-0059 կադաստրային ծածկագրով 5.27864 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |