Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2020 թվականի հուլիսի 10-ի N 06 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի 2020 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին. 2) Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 125-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին. 3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին. 4) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հատիսի փողոցի 17/1 հասցեում գտնվող հողամասն օտարելուն համաձայնություն տալու մասին. 5) Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 22/2 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխված համարելու մասին. 6) Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 1/102 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխված համարելու մասին. 7) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Արզնի խճուղու թիվ 1/14/15 հասցեում գտնվող հողամասը Կարեն Թովմասյանին ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարելու մասին. 8) Լևոն Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին. 9) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 23 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |