Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող՝ Էդ. Ավագյանի փողոցի թիվ 1/40/11/3 հասցեում գտնվող անշարժ գույքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Արթուր Ասկարյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Ասկարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |