Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ «324Ե-01/Վ-022» անշարժ գույքի գնահատման մասնագիտական եզրակացությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 280 000 (երկու հարյուր ութսուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գոհար Բագրատյանը 2009 թվականից վարձակալության իրավունքով բնակվում է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 7 շենքի թիվ 44 սենյակում, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով այն չի սեփականացրել, հիմք ընդունելով Գոհար Բագրատյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի դեկտեմբերի 5-ի N Ք-6213), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2009 թվականի հունիսի 11-ի N 2622283 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 7 շենքի 13.3 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 44 սենյակն ուղղակի վաճառքով՝ 280 000 (երկու հարյուր ութսուն հազար) դրամով, օտարել Գոհար Բագրատյանին: 2. Գոհար Բագրատյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 280 000 (երկու հարյուր ութսուն հազար) դրամ` սենյակի գինը, 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գոհար Բագրատյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոհար Բագրատյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |