Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 15-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2016 թվականի դեկտեմբերի 19-ի N 27 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) 2017 թվականի համար Աբովյան համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին. 2) 2017 թվականի համար Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին. 3) 2017 թվականի համար Աբովյան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին. 4) 2017 թվականի համար աղբահանության վճարների դրույքաչափերը սահմանելու մասին. 5) 2017 թվականի համար համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող և համայնքային բյուջե մուտքագրվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին. 6) 2017 թվականի համար Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին. 7) 2017 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարների չափը սահմանելու մասին. 8) 2017 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող բնակելի և ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափը սահմանելու մասին. 9) 2017 թվականի համար Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարի տարեկան չափը սահմանելու մասին. 10) 2017 թվականին համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանումն իրականացնելու նպատակով պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար վճարի չափը սահմանելու մասին. 11) Աբովյան համայնքի 2016 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասին պահուստային ֆորդից գումար հատկացնելու մասին. 12) Աբովյան համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 4-ի N 81-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 13) Աբովյան համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու և Աբովյան համայնքի ավագանու 2011 թվականի փետրվարի 2-ի N 9-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին. 14) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրակացարանային թաղամասի 7 շենքի 48 բնակարանն ուղղակի վաճառքով օտարեու մասին. 15) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության փողոցի 7 շենքի թիվ 10 բնակարանն ուղղակի վաճառքով օտարեու մասին. 16) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 3-րդ միկրոշրջանի 16 շենքի 33/1 բնակարանի երկու սենյակները և ընդհանուր օգտագործման բաժանմունքների կեսը ուղղակի վաճառքով օտարեու մասին. 17) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի 115 բնակարանն անհատույց օտարեու մասին. 18) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության պողոտայի 7 շենքի 7,8 բնակարանն անհատույց օտարեու մասին. 19) Աբովյան համայնքի ավագանու 2008 թվականի սեպտեմբերի 3-ի N 84-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին. 20) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող «Սիրիուսի» 1 հանրակացարանի թիվ 86 բնակարանն անհատույց օտարեու մասին. 21) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |