Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ ենթակետերի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն և N 26-Ն որոշումների և հիմք ընդունելով Բաբկեն Հովակիմյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի ապրիլի 28-ի N Ք-1814), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Բաբկեն Վարուժանի Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի մարտի 02-ի N 02032022-07-0165 վկայական) Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 1/10/5 հասցեում գտնվող 07-002-0068-0018 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման 227.4 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի նոյեմբերի 07-ի N 07112022-07-0113 վկայական) Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 10/6 հասցեում գտնվող 07-002-0068-0016 կադաստրային ծածկագրով 136.9 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0068-0018 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Բաբկեն Վարուժանի Հովակիմյանին։ 2. Բաբկեն Հովակիմյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 2 214 577 (երկու միլիոն երկու հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր յոթանասունյոթ) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Բաբկեն Հովակիմյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բաբկեն Հովակիմյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |