Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 451
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի ութերորդ նստաշրջանի հերթական վեցերորդ նիստի հետևյալ օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին.
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման տեղական կառավարման 2025-2029 թվականների պլանը հաստատելու մասին.
3)  «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին.
4) Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 230-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին.
5) «ԷԿՈ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.
6) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0164-0006 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
7)  Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 97/1 հասցեում գտնվող հողամասն Արմեն Նալբանդյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
8) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Գետարգել գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4/1 հասցեում գտնվող հողամասը Հովհաննես Հայրապետյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
9) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Արզնու խճուղու թիվ 1/14/1 հասցեում գտնվող հողամասը Կարեն և Արփինե Թովմասյաններին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
10) Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող 5206.8 քառակուսի մետր մակերեսով հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին.
11) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 4 շենքի 19 բնակարանն անհատույց օտարելու մասին.
12) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի 85 բնակարանն անհատույց օտարելու մասին.
13)  Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 228-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.
14) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
15) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Նախքան օրակարգի ներկայացումը, զեկուցողը հրապարակեց Աբովյան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի գրությունը, որով Աբովյան համայնքի ղեկավարին տեղեկացվել է խմբակցության ղեկավարի փոփոխության մասին, այն է՝ խմբակցության արտահերթ նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Տիգրան Գեղամյանը։
Զեկուցողի կողմից նախագիծը ներկայացնելուց հետո արվեց առաջարկություն՝ հաշվի առնելով ՀՀ գլխավոր դատախազության N 05.1//11265-2025 - 23/05/2025 հայց ներկայացնելու վերաբերյալ առաջարկությունը (մուտք՝ 23.05.25թ. N Պ-1463) և N 05.1//13580-2025 - 20/06/2025  գրությունը (մուտք՝ 20.06.25թ. Պ-1770), օրակարգի նախագծում ներառել 
«Համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրավասու դատարան հայց ներկայացնելու վերաբերյալ հարցը քննարկելու մասին» հարցը։ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Տիգրան Գեղամյանը նշեց, որ առաջարկվող նախագիծը հարկավոր էր օրակարգի նախագծում ներառել ավելի վաղ՝ հաշվի առնելով ՀՀ Գլխավոր դատախազության 23.05.2025թ. գրությունը։ Զեկուցողի, ինչպես նաև նախագծի հեղինակ, Աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ջանինա Սարգսյանը նշեցին, որ հնարավոր էր նաև այդ տարբերակը, սակայն սպասել են ՀՀ Գլխավոր դատախազության նոր գրությանը, որն Աշխատակազմում մուտքագրվել է 20.06.2025թ.՝ վերահաստատելով ՀՀ Գլխավոր դատախազության դիրքորոշումը։ Տիգրան Գեղամյանը հայտարարեց, որ այդ դեպքում իրենք ձեռնպահ են մնալու հարցի քվեարկության ժամանակ, քանի որ ժամանակի սղության պատճառով չեն կարողացել գումարել խմբակցության նիստ և մանրամասն ծանոթանալ նախագծին։
Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արմեն Քոսակյանը, կարծիք ներկայացնելով օրակարգի նախագծի վերաբերյալ, հայտնեց, որ իրավասու մշտական հանձնաժողովն օրակարգի նախագծի 1-ին կետի 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ հարցերին չի տվել դրական եզրակացություն և առաջարկեց վերը նշված հարցերը հանել օրակարգից՝ հետագա քննարկում կազմակերպելու համար։
Տիգրան Գեղամյանը հայտնեց, որ «Համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրավասու դատարան հայց ներկայացնելու վերաբերյալ հարցը քննարկելու մասին» որոշման նախագիծն օրակարգում ներառելու դեպքում հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը կհայտնեն այդ հարցի քննարկման ժամանակ։
Նախագիծը վերջնական տեսքով դրվեց քվեարկության՝ հանելով 1-ին կետի 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ հարցերը, ինչպես նաև օրակարգում ներառելով «Համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրավասու դատարան հայց ներկայացնելու վերաբերյալ հարցը քննարկելու մասին» որոշման նախագիծը։ 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner