Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով Արմեն Պետրոսյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մարտի 30-ի N Ք-1662) և հիմք ընդունելով Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 10-ի N 39 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Փոփոխել Արմեն Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի փետրվարի 10-ի N 10022021-07-0029 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի 4-րդ փողոցի թիվ 3/2 հասցեում գտնվող 07-043-0011-0042 կադաստրային ծածկագրով 0.05846 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի (գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) նպատակային նշանակությունը որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ 0.05126 հեկտար մակերեսով հողամասը որպես բնակելի կառուցապատման հողամաս և 0.0072 հեկտար մակերեսով հողամասը որպես հասարակական կառուցապատման հողամաս։ 2. Արմեն Պետրոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 63 460 (վաթսուներեք հազար չորս հարյուր վաթսուն) դրամ՝ որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |