Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գայանե Խաչատրյանը 1997 թվականից ընտանիքով բնակվում է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի թիվ 61 սենյակում, հաշվի առնելով Գայանե Խաչատրյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N Ք-2392), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի հոկտեմբերի 14-ի N 14102019-07-0133 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի 13.15 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 61 սենյակն անհատույց օտարել Գայանե Խաչատրյանին և Սերգեյ Ապրեսյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|