Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Ստյոպա Ալեքսանյանի լիազորած անձ Անուշ Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 02-ի N Տ-934). 1.Ստյոպա Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի նոյեմբերի 20-ի օրինական ուժի մեջ մտած թիվ ԿԴ/0242/02/24 վճիռ) Աբովյան համայնքի Աբովյան համայնքում գտնվող հողամասին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, Աբովյան, Էլարի փողոց, 4/1: 2.Ստյոպա Ալեքսանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |