Համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2025 թվականի մարտի 19-ի N 98-Ա որոշումը, Աբովյան համայնքում 2025 թվականի ընթացքում հնարավոր գարնանային վարարումների, ջրհեղեղների, հեղեղումների, սելավների, քարաթափումների և սողանքների կանխման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների կազմակերպման նպատակով. 1. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում հնարավոր գարնանային վարարումների, ջրհեղեղների, հեղեղումների, սելավների, քարաթափումների և սողանքների կանխման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների պլանը` համաձայն N 1 հավելվածի: 2. Կոտայքի մարզային փրկարարական վարչություն ներկայացնել՝ 1) համայնքի հակահեղեղային կառույցների (կառույցի) հաշվառման վերաբերյալ տեղեկություններ` համաձայն N 2 հավելվածի. 2) համայնքին սպառնացող պոտենցիալ վտանգավոր տեղամասերի և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ` համաձայն N 3 հավելվածի: 3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալ Գևորգ Հակոբյանի վրա: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |