Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 20-ի N 451 որոշման, հաշվի առնելով Կարեն Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի հուլիսի 7-ի N Ք-1052), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք` 2007 թվականի դեկտեմբերի 5-ի N 2514624 վկայական) Աբովյան քաղաքի «Սիրիուսի» 1-ին հանրակացարանի 30.1 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 87, 88 բնակարաններն անհատույց օտարել Կարեն Հակոբյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |