Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով «ՆԱԹ-ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հրաչիկ Աղաբեկյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի N Տ-2353). 1. «ՆԱԹ-ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2024 նոյեմբերի 01-ի N 01112024-07-0010 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Աբովյան 10-րդ փողոցի թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «ԳԵՈԿԱԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 11-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 226.6 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամաս, 10-րդ փողոց, 5, 155.2 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամաս, 10-րդ փողոց, 5/1, 153.1 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամաս, 10-րդ փողոց, 5/2, 222.1 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամաս, 10-րդ փողոց, 5/3։ 2. «ՆԱԹ-ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 40 000 (քառասուն հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՆԱԹ-ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |