Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 262
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1497
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2025 թվականի N 1497

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 4145 ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը (նկարագրական մաս).

 Գայանե Վիտյայի Մնացականյանի և Արթուր Նելսոնի Ալեքսանյանի լիազորված անձ Ռուզաննա Գևորգյանը դիմում է ներկայացրել (մուտք՝ 2025 թվականի մարտի 17-ի N Տ-771) Աբովյանի համայնքապետարան հետևյալի մասին. ՀՀ Կոտայքի մարզ գյուղ Առինջ 14 փողոց 21 տուն հասցեում առկա են իրական իրավատերեր առանց որոնց համաձայնության և իմացության իրենց պատկանող անշարժ գույքը օրինականացվել է այլ անձանց անունով և խնդրել է  Մելսիկ և Դավիթ Ալեքսանյանների անվամբ Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը, ավտոտնակները և պարիսպն օրինականացնելու և հասցե տրամադրելու մասին N 4145 որոշումը (այսուհետ՝ Որոշում) ճանաչել անվավեր։
2025 թվականի մարտի 17-ի Ռուզաննա Գևորգյանի դիմումից (մուտք Տ-771) Աբովյանի համայնքապետարանը տեղեկացել է խնդրի մասին և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով՝ մասնավորապես 65-րդ հոդվածով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ, նույն օրը իր նախաձեռնությամբ հարուցել է վարչական վարույթ, որի շրջանակներում՝ վարույթի փաստական հանգամանքները պարզելու, վարույթի բազմակողմանի լրիվ և օբյեկտիվ քննարկում իրականացնելու, ինչպես նաև վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը իրացնելու հնարավորությունը ապահովելու նպատակով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 20-ի Ե-1858, Ե-1859 և Ե-1860 ծանուցագրերով վարույթի մասնակիցներին տեղեկացրել է 2025 թվականի ապրիլի 02-ի ժամը 11։00-ին կայանալիք վարչական վարույթի քննարկման մասին, ապահովելով վարչական վարույթի մասնակիցների պատշաճ ծանուցումը։
2025 թվականի ապրիլի 02-ին կայացած վարչական վարույթի ժամանակ Գայանե Վիտյայի Մնացականյանի և Արթուր Նելսոնի Ալեքսանյանի լիազորված անձ Ռուզաննա Գևորգյանը ներկայացնելով իր վստահորդների դիրքորոշումը խնդրել է անվավեր ճանաչել Որոշումը։ Վարչական վարույթի լսմանը ներկայացած Դավիթ Ալեքսանյանը խնդրել է նշանակել ևս մեկ վարչական վարույթի լսում՝ հնարավորություն տալով քննության առարկա դարձած վարչական ակտի հասցեատերերին վարչական վարույթի փաստական հանգամանքների վերաբերյալ ամբողջական դիրքորոշում և այլ փաստաթղթեր ներկայացնելու համար։
Վարչական վարույթի լսմանը Մելսիկ Մնացականյանը եղել է պատշաճ կարգով ծանուցված, սակայն չի ներկայացել։
2025 թվականի ապիլի 08-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսման ժամանակ Դավիթ Ալեքսանյանի լիազորված անձինք՝ Նորայր Գրիգորյանը և Աննա Թամազյանը վարչական վարույթի փաստական հանգամանքների վերաբերյալ ներկայացրել են իրենց դիրքորոշումը՝ չհամաձայնելով վարչական ակտի անվավերությանը, պատճառաբանելով, որ Որոշումն ընդունվել է օրենսդրությամբ դրան ներկայացվող պահանջներին համապատասխան, պնդելով, որ Դավիթ Ալեքսանյանը մշտապես և առավելապես իր կյանքի ամբողջ ընթացքում բնակվել է քննարկվող հասցեում։
Մելսիկ Ալեքսանյանը եղել է պատշաճ կարգով ծանուցված, սակայն չի ներկայացել։


 

2.Վարչական ակտի ընդունման հիմնավորումը (պատճառաբանական մաս).
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:
Հաշվի առնելով, որ՝
1) Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N 4145 որոշման հիմքում դրվել է «Հայաստանի Ազգային Արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աբովյանի տարածքային ներկայացուցչության կողմից 2022 թվականի հունիսի 24-ի թիվ Աբ-1079/5 Արխիվային տեղեկանքը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Առինջ համայնքի 2006-2010 թվականների համար 2 տնտեսությունների գրքից քաղվածքը (անձնական հաշիվ-114), այնինչ նախկին (իրավահարաբերության պահին գործող) Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 13-ի թիվ 209 որոշման համաձայն՝ օրենքի ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման հիմք կարող է հանդիսանալ`  իրավունքների ձեռքբերման համար անհրաժեշտ և բավարար նախապայման հանդիսացող իրավաբանական փաստ հաստատող փաստաթուղթը՝ 1991 թվականի փետրվարի 20-ի դրությամբ առկա տեղեկատվությունը,
2) Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 20/01/2023 թվականի N ԱՏ-20012023-07-0771 (գաղտնաբառ՝ M77PU8SBV4U3) գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրանց նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքով Դավիթ Մելսիկի Ալեքսանյանը տեղեկացվել է, որ  Հայաստանի Հանրապետությունում հողամասերի սեփականաշնորհման իրականացումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին օրենքով 1991-1993 թվականներին, միաժամանակ տեղեկացվել է, որ անհրաժեշտ է ներկայացնել 1991-1993 թվականների սեփականաշնորհմանը մասնակցած  անձանց վերաբերյալ քաղվածքը տրված որոշումից։ Վերոնշյալով պայմանավորված Որոշումից ծագող իրավունքների պետական գրանցում չի կատարվել։
Վերոնշյալ տեղեկանքը  և Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից ներկայացված կասեցումը Դավիթ Մելսիկի և Մելսիկ Մնացականի Ալեքսանյանների կողմից չի ներկայացվել Աբովյանի համայնքապետարան, որի պարագայում Որոշման անվավերության հարցը ավելի վաղ կքննարկվեր համայնքի նախաձեռնությամբ։
Վերոգրյալը ամբողջացնելով փաստենք, որ Աբովյանի համայնքապետարանը Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի  65-րդ հոդվածի հիմքերով նախաձեռնել է վարչական վարույթ, որի շրջանակներում պարզվել է, որ քննակվող Որոշումը ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով և ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում։

 

3. Ընդունված որոշման շարադրանքը (եզրափակիչ մաս).

Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ, 34-րդ, 46-րդ, 63-րդ հոդվածի 1-ին մասի ա և բ կետերի, 2-րդ, 5-րդ մասերի, 65-րդ հոդվածի դրույթներով, իրավահարաբերության ծագման պահին գործող (կարգավորող) Հայաստանի Հանրապետության 1991 թվականի փետրվարի 20-ի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 13-ի թիվ 209 որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ, վարչական վարույթի լսման վերաբերյալ 2025 թվականի ապրիլի 02-ի և ապրիլի 08-ի արձանագրությունները:

 

Որոշեցի

 

1. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը, ավտոտնակները և պարիսպն օրինականացնելու և հասցե տրամադրելու մասին» N 4145 որոշումը։
2. Որոշման օրինակը ուղարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտե։
3. Դավիթ Մելսիկի և Մելսիկ Մնացականի Ալեքսանյաններին վերադարձնել՝ 900105201652 հաշվեհամարին վճարված 5
 000 (հինգ հազար) դրամը և 900105201397 հաշվեհամարին վճարված 171 105 (հարյուր յոթանասունմենկ հազար  հարյուր հինգ) դրամը օրենքով սահմանված կարգով։
4.  Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Աբովյան համայնքի ղեկավարին՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 25

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner