Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 102-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2018 թվականի N 102-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԹԻՎ 4 ՇԵՆՔԻ 23/1 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավա­գա­­­նու 2017 թվականի դեկտեմբերի 19-ի N 109-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի նոյեմբերի 3-ի թիվ «778-01/Վ-018» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 115 000 (հարյուր տասնհինգ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դավիթ Դավթյանը 1997 թվականից տիրապետում է Հանրապետության պողոտայի թիվ 4 շենքի 23/1 բնակարանը, հիմք ընդունելով Դավիթ Դավթյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի հոկտեմբերի 16-ի N Ք-1963), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`
      
1.  Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի հոկտեմբերի 30-ի N 30102018-07-0036 վկայական) Հանրապետության պողոտայի թիվ 4 շենքի 11.5 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 23/1 բնակարանն ուղղակի վաճառքով` 115 000 (հարյուր տասնհինգ հազար) դրամով, օտարել Դավիթ Դավթյանին:
      
2.  Դավիթ Դավթյանը պարտավոր է վճարել.
      
1)  համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 115 000 (հարյուր տասնհինգ հազար) դրամ` բնակարանի գինը.
      2)  համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 
      3.  Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Դավիթ Դավթյանի կողմից: 
      
4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Դավիթ Դավթյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -9

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ

ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ

ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 790

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner