Խնդիր → Քաղաքաշինություն
Համառոտ նկարագրություն` Հարգելի պաշտոնյաներ,
Տեղեկացնում եմ Ձեզ, որ Աբովյան քաղաքի քաղաքային մարզադաշտին հարող Նաիրյան փողոցի վերին հատվածը՝ «Գալիտի» սուպերմարկետից մինչև «մարզադաշտի աստիճաններ» ու նաև այնուհետ աստիճաններից վերև բարձրացող մայթը՝ մինչև Սարալանջ թաղամասի «Լվա ինքդ» ավտոլվացման կետ գտնվում են բավականին անմխիթար վիճակում։
Նշված ճանապարհները, բացի հետիոտների համար անհարմար լինելուց, երբեմն նաև վտանգավոր են դառնում՝ պայմանավորված իրենց անհարթություններով, քանի որ մանկասայլակով երեխա տեղափոխող մայրերը կամ հեծանիվ վարող երեխաներն ու մեծահասակները քարքարոտ ճանապարհի պատճառով հաճախ ստիպված են լինում դուրս գալ ճանապարհի երթևեկելի մասի կողային հատված, լինում են նաև դեպքեր, երբ այս ճանապարհի անհարթությունների պատճառով ուղղակի ընկնում և վնասվում են մարդիկ։
Ամռան տապին այս հատվածներում ահավոր փոշի է բարձրանում, իսկ անձրևներին և ձնհալքին սաստիկ ցեխեր են լինում։
Խնդրում եմ Նաիրյան փողոցում գտնվող «Գալիտի» սուպերմարկետից մինչև Սարալանջ թաղամասի «Լվա ինքդ» ավտոլվացման կետը տանող հետիոտնի ճանապարհի նշված
Խնդրի հասցեն` 7J9M+CX2, Աբովյան, Հայաստան
Ներկայացման ամսաթիվ` 26/05/2025 11:20