Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հրայր Ստեփանյանի ընտանիքը 1996 թվականից բնակվում է Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7 շենքի 32 բնակարանում, հաշվի առնելով Հրայր Ստեփանյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 21-ի N Ք-241), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2025 թվականի հունվարի 21-ի N 15012025-07-0106 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7 շենքի 65.4 քառակուսի մետր մակերեսով թիվ 32 բնակարանն անհատույց օտարել Հրայր Սիրեկան և Արմեն Հրայրի Ստեփանյաններին։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |