Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 54-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով Արսեն Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի հունվարի 20-ի N Ք-212) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 13-ի N 1/փ-12 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Արսեն Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2012 թվականի հուլիսի 24-ի N 24072012-07-0291 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-002-0116-0276) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 6/15 հասցեում գտնվող 0.05 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերի (որը համաձայն Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծի հանդիսանում է ընդհանուր օգտագործման հողամաս) գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Արսեն Հակոբյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 55 000 (հիսունհինգ հազար) դրամ՝ որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արսեն Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |