Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազության N 05.1//11265-2025 - 23/05/2025 հայց ներկայացնելու վերաբերյալ առաջարկությունը (մուտք՝ 23.05.25թ. N Պ-1463) և N 05.1//13580-2025 - 20/06/2025 գրությունը (մուտք՝ 20.06.25թ. Պ-1770), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից հայց ներկայացնելու վերաբերյալ առաջարկությանը և համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրավասու դատարան հայց հարուցելու գործընթաց սկսել։ 2.Լիազորել Աբովյան համայնքի ավագանու անդամ --------------------------Աբովյան համայնքի ավագանու անունից հանդես գալ սույն որոշման առաջին կետում նշված գործողությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու համար: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։ |