Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի N 06-Ա որոշման, հիմք ընդունելով Նունե Կոստանյանի լիազորած անձ Ստեփան Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ի N Ք-6867), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Համաձայնություն տալ Աբովյանի քաղաքապետի 2008 թվականի հունիսի 09-ի «Նունե Կոստանյանին պատկանող Կոտայքի փողոց, թիվ 1/75 հասցեում գտնվող ավտոլիցքավորման կայանի և յուղման կետի հետագա շահագործման նպատակով հողատարածքի ուղղակի վաճառքի մասին» N 102 որոշմանը: 2. Աբովյանի քաղաքապետի 2008 թվականի հունիսի 09-ի «Նունե Կոստանյանին պատկանող Կոտայքի փողոց, թիվ 1/75 հասցեում գտնվող ավտոլիցքավորման կայանի և յուղման կետի հետագա շահագործման նպատակով հողատարածքի ուղղակի վաճառքի մասին» N 102 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 1) որոշման 1-ին կետում «5000.0» թիվը փոխարինել «4910,0» թվով, 2) որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝ «Հողի գնման գումարը՝ կադաստրային արժեքը, վճարել Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին, որը մեկ քառակուսի մետրի համար կազմում է 6834,3 դրամ։»։ 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում Աբովյանի քաղաքապետի 2008 թվականի հունիսի 09-ի «Նունե Կոստանյանին պատկանող Կոտայքի փողոց, թիվ 1/75 հասցեում գտնվող ավտոլիցքավորման կայանի և յուղման կետի հետագա շահագործման նպատակով հողատարածքի ուղղակի վաճառքի մասին» N 102 որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |