Այսօր: Հինգշաբթի, 15 Ապրիլի 2021թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 
Խնդիր → Քաղաքաշինություն
Համառոտ նկարագրություն` Անխելք Ծառուկյանը հենց մարզաառողջարարական համալիրում անիմաստ կառուցել էր կիսակառույց 17 շենք, որոնք չեն համապատասխանում 2006թ. քաղաքի գործող գլխավոր հատակագծին։ Այդ թաղամասը կունենար 9-10 հարկանի 17 շենք, որոնք անիմաստ են կառուցվել։ Ըստ հեռուստաընկերության, 10 տարի ամսական 65,000 դրամ վճարելով, հնարավոր կլիներ բնակարան ունենալ թաղամասում: Թաղամասը պետք է ունենար նաև ավտոկայանատեղի, խաղահրապարակ, մանկապարտեզ, սուպերմարկետ, լվացքատուն և այլ հարմարություններ: Իսկ այդ իզուր կառուցված կիսակառույցները պետք է քանդվեն հիմքով ու այդ կիսակառույցների փոխարեն պետք է կառուցել հատակագծում նախատեսված մարզաառողջարարական համալիր։ Իսկ բնակելի թաղերը պետք է կառուցվեն 5-րդ և 6-րդ միկրոշրջաններում՝ ըստ քաղաքի գոտևորման հատակագծով։ «Քաղաքի մարզաառողջարարական համալիրը զբաղեցնելու է կենտրոնական մասի հյուսիսային հատվածը, մոտ 7.4 հա, և նախատեսվում է քաղաքի մարզական համակարգերի տեղաբաշխման համար: Համալիրի հիմնական խնդիրը կայանում է բնակչության առողջարարական կարիքները հոգալու, ակտիվ շարժունակ մարզական ծառայությունների մատուցման համար: Մարզաառողջարարական համալիրի տարածքում պետք է կառուցվեն մի շարք մարզադահլիճներ ու լողավազաններ, որտեղ հանդիսատեսների համար տեղեր են նախատեսվում կամ դրանց թիվը խիստ սահմանափակվում է: Համալիրի հատակագծային կառուցվածքը նախատեսում է կենտրոնական մասում բաց շրջանաձև չմշկահարթակ: Հարթակը ձմռանը կծառայի որպես սահադաշտ, իսկ ամռանը կլինի խաղերի համար: Շրջանաձև հարթակի շուրջը նախատեսվում է երեքից ոչ ավել նստատեղերով կարգեր հիմնական հաճախորդների համար: Վերը նշված մարզական կառույցների տեղադրումը նախատեսվում է կենտրոնական դիրք զբաղեցնող շրջանաձև հարթակի շուրջը: Դրանց կազմում պահպանվելու է պատանիների և դպրոցականների գոյություն ունեցող պալատը, որը հիմնականում կպահպանի իր ներկայիս նշանակությունը: Համալիրը պետք է ծառայի նաև մանկական մարզական, ինչպես նաև հենաշարժային ապարատներով բնակչության համար նրանց առողջարարական և հասարակության մեջ ինտեգրման նպատակներով: Համալիրում չի նախատեսվում մարզական հանդիսատեսային միջոցառումների կազմակերպում։» Այդ կիսակառույց «շենքերը» չի համապատասխանում հատակագծին ու այդ էշ ծառուկյան էր արել, իսկ դրանք քանդել ու կառուցել մարզաառողջարարական համալիր։ Հենց հիմա քանդեք բետոնե կիսակառույցները ու կառուցեք մարզաառողջարարական համալիր։
Խնդրի հասցեն` Unnamed Road, Աբովյան 2204, Հայաստան
Ներկայացման ամսաթիվ` 18/11/2020 02:02
Կարգավիճակ` Լուծված է և փակված
Խնդիրը ներկայացնող՝ Գ գ
Գրանցող` Արուսյակ Առաքելյան  
Գրանցման ամսաթիվ` 18/11/2020
Բացատրություն` Ձեր բարձրացրած խնդիրները հաշվի կառնվեն

Լուծելու (մերժման) ամսաթիվ` 18/11/2020
Բացատրություն` Հաշվի կառնվի հետագա լուծումներում


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner