Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2019 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարել համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2018 թվականի հուլիսի 26-ի N 09BB752714 վկայական) 592 ԼԼ 70 պետական համարանիշի, տեխնիկական անձնագիրը՝ KJ 752094, շարժիչը` N 7174288, նույնացման համարը' XTA21214031706244, թողարկման տարեթիվը՝ 2003 թվականի «ՎԱԶ»-21214 մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան: Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 720 000 (յոթ հարյուր քսան հազար) դրամ` հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ «745Ա-02/Վ-018» գնահատման հաշվետվությունը: 2. Ուժը կորցրած ճանաչել Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 07-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող «ՎԱԶ»-21214 մակնիշի 592 ԼԼ 70 պետական համարանիշի թեթև մարդատար ավտոմեքենան աճուրդային կարգով օտարելու մասին » N 97-Ա որոշումը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |