Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 8-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի, հաշվի առնելով Արման Ոսկանյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի հոկտեմբերի 18-ի N Ք-6639) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 1/փ-435 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Արման Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի հուլիսի 27-ի N 27072023-07-0087 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-023-0194-0056) Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղում գտնվող 0.05 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Արման Ոսկանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 610 500 (վեց հարյուր տասը հազար հինգ հարյուր) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արման Ոսկանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |