Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, մայիսի 26-ի N 1022-Ն, 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումների, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն և 2024 թվականի նոյեմբերի 14-ի N 190-Ա որոշումների, հաշվի առնելով Անժելա Ալլախվերդյանի լիազորած անձ Սուսան Ալավերդյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի փետրվարի 06-ի N Ք-777) և համաձայնությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի հոկտեմբերի 21-ի N 21102024-07-0193 վկայական) Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 2/417 հասցեում գտնվող ավտոտնակը՝ 20.7 քառակուսի մետր արտաքին և 19.6 քառակուսի մետր ներքին մակերեսներով, և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 20.7 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Անժելա Վաչագանի Ալլախվերդյանին: 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի կառուցված, չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 1) ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 3 206 (երեք հազար երկու հարյուր վեց) դրամ (տարածագնահատման 8-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.3206). 2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 16 176.6 (տասնվեց հազար հարյուր յոթանասունվեց ամբողջ վեց) դրամ: 4. Անժելա Ալլախվերդյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին՝ 66 365 (վաթսունվեց հազար երեք հարյուր վաթսունհինգ) դրամ` ավտոտնակի գինը. 2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին` 334 856 (երեք հարյուր երեսունչորս հազար ութ հարյուր հիսունվեց) դրամ` հողամասի գինը. 3) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Անժելա Ալլախվերդյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |